Instagram-ը նոր գործառույթ է գործարկել

Instagram-ը նոր գործառույթ է գործարկել

Instagram սոցցանցում նոր գործառույթ է ի հայտ եկել, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը կարող են ուժեղացնել վերահսկողությունը անցանկալի բովանդակության ցուցադրման նկատմամբ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սոցցանցի հայտարարությունը, գործառույթն անվանվել է «անցանկալի բովանդակության վերահսկողություն», որով հնարավոր կլինի կարգավորել որոնման արդյունքներում երևացող անցանկալի տեղեկությունը:

Օգտատերերն իրենք կարող են որոշել՝ ցանկանում են շատ, թե քիչ տեսնել որոշակի տեղեկություններ, թե ոչ: Նշվում է, որ ավելի շատ անցանկալի բովանդակություն տեսնելու գործառույթը անհասանելի կլինի 18-ից ցածր տարիքի օգտատերերի համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում