Կլաարը դրական է համարել Արցախում գազի վերականգնումը՝ չարձագանքելով կրկին դադարեցման մասին տեղեկությանը
«Հաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ Ստեփանակերտում գազամատակարարումը վերսկսվել է»:
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր հայտարարել էր այն մասին, որ սկսել է աստիճանաբար վերականգնել ԼՂ-ի բոլոր բաժանորդների գազամատակարարումը:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:
Կարծիքներ