Պեկինի Օլիմպիական խաղերին ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու մասին հարցին Բայդենը միանշանակ չի պատասխանել

Պեկինի Օլիմպիական խաղերին ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու մասին հարցին Բայդենը միանշանակ չի պատասխանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը պատվիրակություն կուղարկի Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն հաջորդ փետրվարին Պեկինում։

Համապատասխան հարցն ամերիկացի առաջնորդին ուղղվել է Նյու Հեմփշիրի օդանավակայանից նրա մեկնելուց առաջ։  ԱՄՆ վարչակազմն այս առնչությամբ դեռևս որևէ պարզաբանում չի տվել։ Սպիտակ տան մամուլի ֆոնդի լրագրողները հայտարարել են, որ Բայդենի խոսքերի իմաստը պարզ չէ։ Նրանք նաև խոստովանել են, որ ամերիկացի առաջնորդը կարող էր չլսել այդ հարցը։

Մայիսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրությանը կոչ արեց բոյկոտել Չինաստանում Օլիմպիական խաղերը։ Նրա կարծիքով, աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է ձեռնպահ մնան խաղերին մասնակցելուց։ Պատճառը ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային բռնաճնշումներն էին Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում։ Պեկինը կտրականապես մերժում է նման մեղադրանքները։ Բոյկոտին դեմ է արտահայտվել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նոյեմբերի 10-ին ասել է, որ երկիրը դեռ չի որոշել մասնակցել Չինաստանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում