Ղազախստանի գյուղերից մեկում գազի պայթյունից երեք մարդ է զոհվել
Ղազախստանի Ակմոլայի շրջանի գյուղերից մեկում գազի բալոնի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«Նոյեմբերի 16-ին Ակմոլայի շրջանի Շորտանդի գյուղում՝ Լինեինայա փողոցում, գազի բալոն է պայթել, դեպքի վայր հասնելուն պես պարզվել է, որ հրդեհ է բռնկվել զորանոցի տիպի բնակարանում, տանիքը այրվել է. Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 350 քմ։
Նախարարության տվյալներով՝ արտակարգ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք մարդու դի, ևս 10-ը հոսպիտալացվել է։
Կարծիքներ