Ռոմայի կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով
«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն վարակվել է կորոնավիրուսոց:
«Ցավոք, վերջին բուժզննման արդյունքում ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ես լավ եմ, ախտանիշներ չունեմ, բայց կմնամ մեկուսացման մեջ: Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կվերադառնամ «Ռոմայի» հետ մարզմանը»,-Instagram- ի իր էջում գրել է իտալացին:
Հիշեցնենք, որ Ձանյոլոն շարունակում է ապաքինվել նախորդ տարի սեպտեմբերին ստացած խաչաձեւ կապանների վնասվածքից:
Կարծիքներ