Բայդենը մտադիր է չեղարկել Թրամփի ընդունած մի շարք որոշումներ
Սպասվում է, որ չորեքշաբթի ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմնակալության արարողությունից հետո վերջ կդնի նախագահ Թրամփի քառամյա նախագահությանը, որը կհիշվի արդարության և օրենքի վրա հարձակումներով, կրկնակի իմփիչմենթով, կոռումպացված վարչակազմով, մինչև վերջ ընտրություններում իր հաղթանակի վրա վստահությամբ, իրարամերժ հայտարարություններով:
CNN- ը, հղում կատարելով Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի զեկույցին, հայտնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման առաջին օրը նախատեսում է ստորագրել մի շարք հրամանագրեր` Միացյալ նահանգները կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագրին, կվերացվի մի քանի մահմեդական երկրի քաղաքացիների` ԱՄՆ ճանապարհորդության արգելքը:
Բայդենը պատրաստվում է իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում լայնածավալ ներգաղթային ծրագիր ուղարկել Կոնգրես: Փաստաթղթում նախանշված առաջարկները թույլ կտան միլիոնավոր միգրանտների, որոնք ԱՄՆ-ում ապրում են առանց փաստաթղթերի, ստանալ քաղաքացիություն: Բայդենը ծրագրել է չեղյալ հայտարարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալը:
Կարծիքներ