Վրաստանում մեկ օրում քովիդից 53 մահ է արձանագրվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 245 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Մեկ օրում կատարվել է 68 392 թեստ։
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,84 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 398 059 դեպք, որից 1 154 476 հիվանդ ապաքինվել է, 15 404-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 764 352 պատվաստում, օրական՝ 3 454։
Կարծիքներ