Ատլետիկոն նորեկ ունի
«Սելտայի» պաշտպան Խավի Գալանը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի պաշտպանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Գալանը «Սելտայում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2022/2023 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ