Հայաստանը ֆինանսական օժանդակության կարիք է ունենալու զարգացած պետությունների և միջազային կազմակերպությունների կողմից․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Դեբեդի աղետը, միայն նյութական վնասները, վստահաբար տասնյակ միլիոնավոր դոլարների վնասներ է տվել Հայաստանի սոցիալապես ամենախոցելի շրջանին՝ Ալավերդուն:
Գետի երկայնքով՝ Այրումից մինչև Թուֆենկայնի հյուրանոց մոտ 50 կմ ճանապարհի ավերը ևս տասնյակ միլոիավոր դոլարների է արժենալու, եթե ոչ ավելին:
Ենթադրաբար, վնասներ է պատճառել նաև Աղստևը, փակ է Իջևան-Դիլիջան ճանապարհը:
Տաշիրում ևս հեղեումներ են:
Հետևաբար, Հայաստանը ֆինանսական օժանդակության կարիք է ունենալու զարգացած պետությունների և միջազային կազմակերպությունների կողմից:
Աստված պահապան Հայաստանին»:
Կարծիքներ