Ադրբեջանի հյուսիսում ավտոբուս է շրջվել․ տուժել է 19 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են
Ադրբեջանի հյուսիսում՝ Գուբայի շրջանում, Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ ավտովթար է տեղի ունեցել Temsa ավտոբուսի մասնակցությամբ։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Մի քանի ժամ առաջ Գուսարից Գուբա ուղեւորվող Temsa մակնիշի մարդատար ավտոբուսը շրջվել է։ Գուբայի շրջանի Դիգյախ գյուղում վարորդ Ռավիլ Մախմուդովի վարած ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 22 մարդ»,- ասված է Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ վթարի հետ կապված Գուբայի կենտրոնական շրջանային հիվանդանոց է ընդունվել 19 մարդ, որոնցից չորսը երեխաներ են։
Կարծիքներ