Թրամփը հայտարարել է, որ 2024-ի ընտրություններում հաղթելու իր շանսերը մոտ են 100% -ի և ոչ ոք իրեն մրցակից չէ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու իր շանսերը «մոտ 100%» են։
Այս մասին հայտնել է The Times-ը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահի ներկայիս հանրապետական թեկնածուներից ոչ մեկին իրեն մրցակից չի համարում։
Թրամփը ծաղրել է հանրապետականների կողմից առաջադրման համար իր ամենահավանական մրցակցին՝ Ռոն ԴեՍանտիսին, որը, ըստ հարցումների, առաջատար է։
Շաբաթ օրը ելույթ ունենալով Այովա նահանգում, Թրամփն ասել է. «Նա շատ վատ է հանդես գալիս ընտրություններում. շատ, շատ վատ: Եվ ես կարծում եմ, որ նա շուտով կլքի մրցավազքը»:
Ավելի ուշ Թրամփը նշել է, որ ունի «մոտ 100 տոկոս» հնարավորություն՝ հաղթելու նախագահ Ջո Բայդենին համապետական ընտրություններում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, Թրամփը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ու նրա շրջապատը կանեն հնարավոր ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու համար։
Կարծիքներ