Մարզպետարանի աշխատակիցները Տանձավեր-Սյունիք գյուղ ճանապարհին մնացած մեքենաների ուղևորներին տաք թեյ ու սուրճ են բաժանում
Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն այսօր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ու աշխատակցի հետ տաք թեյ ու սուրճ են բաժանում Կապան-Գորիս ավտոճանապարհի Տանձավեր-Սյունիք գյուղ ճանապարհահատվածում կայանված (երթևեկությունը շարունակել չկարողացող) ավտոմեքենաների ուղևորներին ու վարորդներին։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Միաժամանակ նրանք արձանագրում են ճանապարհին մնացած մեքենաների ուղևորների խնդիրներն ու պարբերաբար տեղեկատվություն փոխանցում Սյունիքի մարզպետ Ռ․Ղուկասյանի հանձնարարականով ստեղծված օպերատիվ շտաբին՝ արձագանքելու ու լուծումներ գտնելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ