Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:
«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», - հավելել է Զախարովան:
Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
Կարծիքներ