ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել

Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն իմ անունից հինգշաբթի զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել իրավիճակի էսկալացիան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կապ է պահպանում ԵԱՀԿ գործող նախագահության հետ:

 

«Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը որոշվում է բանակցությունների միջոցով՝ տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները»,- ասել է Բորելը:

 

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և խրախուսում երկու երկրներին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում