Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել
Իրանը, ընդգծելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կողմերին զսպվածություն և վեճերից խուսափելու կոչ է անում: Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հարցերին` ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կլուծվի խաղաղ միջոցներով որքան հնարավոր է արագ»,- նշել է նա:
Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների միջև վեճերի, այդ թվում ՝ վերջերս տեղի ունեցած վեճի խաղաղ կարգավորմանն աջակցելու երկրի պատրաստակամությունը:
Կարծիքներ