Բասկետբոլի առաջնության եզրափակիչի մասնակիցները հայտնի են

Բասկետբոլի առաջնության եզրափակիչի մասնակիցները հայտնի են

 Հայատսանի բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակչի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  եզրափակիչում կմրցեն նորաստեղծ «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը, որոնք համապատասխանաբար կիսաեզրափակիչներում հաղթել էին «Ուրարտու»-ին և «Մեդ Ֆոքս»-ին, իսկ բրոնզե մեդալի համար կպայքարեն հենց «Ուրարտու»-ն և «Մեդ Ֆոքս»-ը:

Հայաստանի առաջնության  եզրափակչի օրեր դեռևս հստակ չեն:

Այս տարի Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին մրցաշրջանից առաջ ձևավորված երկու թիմ՝ «Վահագնի Սիթի»-ն և «Մեդ Ֆոքսիս»-ը: նախկին «Միկա» մարզահամալիում կայացած եզրափակչի առաջին քառորդը դիտարժան ստացվեց: «Վահագնի սիթի»-ն չնչին առավելություն ուներ՝ 28:25: Երկրորդ քառորդի վերջնամասում «Մեդ Ֆոքսիս»-ը կարողացավ առավելություն ստանալ և առաջ անցնել հաշվի մեջ 49:51: Երրորդ քառորդը լի էր բասկետբոլին բնորոշ արագությամբ, կրքով և անզիջումությամբ:  Պայքար էր յուրաքանչյուր միավորի համար: «Մեդ Ֆոքսիս»-ը շարունակեց այս քառորդում էլ առաջատար մնալ՝ 75:78: Որոշիչ խաղակեսում առավել դիպուկ, առավել համառ, առավել ճիշտ խաղով և մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Մեդ Ֆոքսիս»-ը 94:93:

Ձևավորվելով 2020 թվականին «Մեդ Ֆոքսիս»-ը մեկ տարում դարձավ Հայաստանի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում