Սիրիայում բացվել է «Ռասվետ» ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրության մանկական կենտրոն
Ավելի քան 300 երեխա կկարողանա սովորել Սիրիայի Լաթաքիա նահանգում բացված ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրության «Ռասվետ» կենտրոնում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սիրիայի Ռոսսոտրուդնիչեստվոյի գրասենյակում:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՝ Ջաբլա քաղաքում, տեղի է ունեցել «Ռասվետ» ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրության կենտրոնի բացման արարողությունը:
Ապագայում նախատեսվում է կազմակերպել ուղևորություններ Ռուսաստան, որպեսզի կենտրոնի սաները ծանոթանան մշակութային հուշարձաններին, մասնակցեն ստեղծագործական տարբեր միջոցառումներին և շփվեն իրենց հասակակիցների հետ:
«Առաջին հերթին նման հնարավորություն կտրվի այն երեխաներին, ովքեր սովորում են «Ռասվետ» կենտրոնում, որոնց մանկությունն անցել է պատերազմից տուժած շրջաններում, որոնց ծնողները զոհվել են ահաբեկչական և արմատական խմբերի դեմ պայքարում», - հայտնել են գրասենյակից:
Կարծիքներ