Նորվեգիայի Կունգսբերգ քաղաքում անհայտ անձը սպանել է հինգ մարդու
Նորվեգիայի Կունգսբերգ քաղաքում անհայտ անձի հարձակման հետեւանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նորվեգիայի հեռագրական բյուրոյին (NTB):
«Ցավոք, մենք կարող ենք հաստատել, որ միջադեպից հետո կան մի քանի վիրավորներ և սպանվածներ», - մեջբերում է ոստիկանության խոսնակ Էյվինդ Օսին:
Հարձակվողը ձերբակալվել է: Իրավապահ մարմինները կարծում են, որ հանցագործը գործել է միայնակ, և ներկայումս հնարավոր հանցակիցների ակտիվ որոնումներ չեն ընթանում:
«Ես կարող եմ հաստատել, որ զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են, զոհերից մեկը ոստիկան է», - հայտնել են ոստիկանության ծառայությունից:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը նաև նշել է, որ չի բացառվում ահաբեկչության վարկածը: Նա նշել է, որ հարձակվողն այցելել է քաղաքի բազմաթիվ վայրեր, որտեղ հարձակումներ է կատարել:
Կարծիքներ