Թուրքիայում չեն բացառում Սև ծովում ականների առկայությունը, փորձում են պարզել՝ ով է թողել դրանք
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չի բացառել Սև ծովում դրեյֆտային ականների ի հայտ գալու մասին, այդ թվում՝ Անկարայի վրա ճնշում գործադրելու հնարավոր ծրագրի շրջանակներում, որպեսզի այդ ականների շնորհիվ ՆԱՏՕ-ի ռազմանավերը Բոսֆորի վրայով մտնեն Սև ծովի ավազան։
«Մենք կասկած ունենք, որ ականներ են դիտավորյալ ներդրվել: Հավանաբար դրանք արձակվել են որպես մեր վրա ճնշում գործադրելու ինչ-որ պլանի մաս, որպեսզի ՆԱՏՕ-ի ականակիրներին թույլ տան մեր նեղուցներով մուտք դեպի Սև ծով: Բայց մենք հավատարիմ ենք Մոնտրոյի կոնվենցիային և թույլ չենք տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով, ինչպես մենք թույլ չենք տա, որ Սև ծովը ներքաշվի պատերազմի մեջ», - նախարարի խոսքերը մեջբերել է CNN Turk-ը։
Աքարը նշել է, որ թուրքական կողմը հետաքննում է Սև ծովում ականների հայտնվելը։ Միաժամանակ նա հավելել է, որ դրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ, և ըստ մամուլի տեղեկությունների՝ դրանք մոտ 400-ն են:
«Չգիտենք՝ ով է թողել, գիտենք, որ դրանք ռուսական արտադրության են, բայց փորձում ենք հասկանալ՝ ում կողմից են դրանք թողնվել»,- ասել է թուրք նախարարը։
Նշենք, որ մարտի վերջին-ապրիլի սկզբին Թուրքիայի ափերի մոտ երեք անգամ հայտնաբերվեցին ականներ, որոնք բոլորն էլ ոչնչացվել են:
Կարծիքներ