Հունաստանը հայտարարել է ածխաջրածին գտնելու նպատակով նոր մայրցամաքային շելֆ Թուրքիայի ներխուժման մասին

Հունաստանը հայտարարել է ածխաջրածին գտնելու նպատակով նոր մայրցամաքային շելֆ Թուրքիայի ներխուժման մասին

Կիրակի Հունաստանը կոչ է արել Թուրքիային չեղարկել ռազմածովային խորհրդակցությունները՝ հայտարարելով Միջերկրական ծովում ածխաջրածնային աշխարհահետախուզական որոնողական աշխատանքների անցկացման մասին, եւ հավելելով, որ Թուրքիայի ներխուժած տարածքը ներառում է Հունաստանի մայրցամաքային շելֆը, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Թուրքիայի նոր խորհրդակցությունները, որոնք վերաբերում են հետազոտական նավի տեղակայում նոյեմբերի 1-14-ը, ներառում է հունական մայրցամաքային տարածքը, որը տեղակայված է հունական Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա:

«Հունաստանը դարձյալ դատապարտում է այդ հանցավոր վարքը»,-նշված է Հունաստանի ԱԳ նախարար Նիքոս Դենդիասի հայտարարության մեջ:

Նախարարը հավելել է, որ Աթենքը պատրաստում է դիվանագիտական բողոք եւ տեղեկացնելու է այդ խնդրի մասին ԵՄ գործընկերներին եւ նրա դաշնակիցներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում