Աշխատանքը, որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք, մեր կարևորագույն սկզբունքներից է. Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքը, որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք, մեր կարևորագույն սկզբունքներից է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրե է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Նախարարությունը նախաձեռնել է «Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման» կարգում փոփոխություն, որի համաձայն գործազուրկ և նպաստառու անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուն կստանա աջակցություն այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100,000 դրամ։
Սա հնարավորություն է տալու ինչպես գործող այնպես էլ սկսնակ բիզնեսներին մինչև 0 տոկոս եկամտային հարկով աշխատակիցներ ներգրավվել՝ նպաստելով գործազրկության նվազեցմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանը»,- գրել է նա։
Կարծիքներ