Ամերիկացի ակտիվիստ և բլոգեր Քլերը հայտնել է Իլոն Մասկի 13-րդ երեխային լույս աշխարհ բերելու մասին

Ամերիկացի բլոգեր և պահպանողական ակտիվիստ Էշլի Սենտ Քլերը «X»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ հինգ ամիս առաջ երեխա է լույս աշխարհ բերել SpaceX-ի հիմնադիր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկից։
«Հինգ ամիս առաջ ես մայր դարձա. Իլոն Մասկը իմ երեխայի հայրն է: Ես այս մասին ավելի վաղ չէի հայտնել՝ պաշտպանելու մեր երեխայի գաղտնիությունն ու անվտանգությունը, սակայն վերջին օրերին պարզ դարձավ, որ թաբլոիդները մտադիր են պարզել և հրապարակել այս տեղեկատվությունը՝ անկախ հնարավոր վնասից»,- գրել է նա։
Աղջիկը լրագրողներին խնդրել է հարգել գաղտնիությունը և իր գրառումն ավարտել է լատիներեն Alea iacta est արտահայտությամբ, որը թարգմանվում է որպես «ձեռնոցը նետված է»:
Ինքը՝ Մասկը, դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 26-ամյա Սենտ Քլերը պահպանողական The Babylon Bee լրատվական կայքի գրող է և Fox News-ի ծրագրերի հաճախակի հյուր:
Նրա «X» հաշիվն ունի 1 միլիոն հետևորդ։ Հրապարակման համաձայն՝ մոտ մեկ տարի առաջ նա տեղափոխվել է Մանհեթենու գտնվող բնակարան՝ Նյու Յորքի քաղաքապետարանի մոտ, որի ամսական վարձավճարը տատանվում է 12.000-15.000 դոլարի սահմաններում:
2021 թվականի հուլիսին The New York Post-ին տված հարցազրույցում Սենտ Քլերը խոսել է երեք տարեկան որդի ունենալու մասին։ Ակտիվիստն ընդհանուր երկու երեխա ունի, որոնք գտնվում են դայակի խնամքի տակ, պարզաբանել է Daily Mail-ը։
Մասկը 53 տարեկան է։ Նա ամուսնացած է եղել երեք անգամ և ունի առնվազն 12 երեխա, որոնց մասին հայտնի է հանրությանը։
2024 թվականի վերջին Բլումբերգը նրա կարողությունը գնահատել է 439 միլիարդ դոլար։
Կարծիքներ