Ադրբեջանական SOCAR-ը դուրս է գալիս ռուսական շուկայից
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը դադարեցնում է մասնակցությունը «Անտիպինսկի նավթավերամշակման գործարան» ՓԲԸ-ի և նրա դուստր ՍՊԸ-ի «Նոր հոսք նավթային ընկերություն» հանքավայրերի կառավարմանը և դուրս է գալիս «Խնայբանկի» հետ ստեղծած «SOCAR էներգոռեսուրս» ձեռնարկության համատեղ կապիտալից, ասվում է բանկի և SOCAR կազմակերպության համատեղ հայտարարության մեջ։
SOCAR-ը չի մասնակցի «Անտիպինսկի նավթավերամշակման գործարան» ՓԲԸ-ի գույքի աճուրդին, «քանի որ գործարքը չի համապատասխանում ընկերության ընթացիկ զարգացման ռազմավարությանը»:
«Հաշվի առնելով «Անտիպինսկի նավթավերամշակման գործարան» ՓԲԸ-ի ակտիվների կառավարման փորձը, փոխշահավետ առևտրային համաձայնագրեր կնքելու պայմանով՝ SOCAR-ը պատրաստ է աջակցելու ձեռնարկության գործառնական կառավարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ