Մակրոնը մեկնաբանել է Պուտինի մասին Բայդենի հայտարարությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ասել է, որ նման բառեր չի օգտագործի։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ Բայդենը կրկին ոչ դիվանագիտորեն խոսել էր Պուտինի մասին Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ:
«Կարծում եմ, որ մենք պետք է հիմնվենք փաստերի վրա և ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Ես նման բառեր չէի օգտագործի, քանի որ շարունակում եմ քննարկումները նախագահ Պուտինի հետ», - ասել է Մակրոնը «France 3» հեռուստաալիքի եթերում:
Կարծիքներ