Ավտովթար Լոռու մարզում, բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը. կան վիրավորներ
Մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Այս մասին տեղեկացնում են Shamshyan.com-ից:
Ժամը 14:45-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ռադիկ Ամիրխանյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատար ու «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «06»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ըստ սկզբնաղբյուրի բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի:
Կարծիքներ