ՀՀ նախագահը և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը քննարկել են ազգային-եկեղեցական հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:
«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը:
Կարծիքներ