Պուտինն ու Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են անցկացրել

Պուտինն ու Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է երեկ Թուրքիայում տեղի ունեցած կալանավորների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի՝ ամերիկացի ծովային Թրևոր Ռիդի հետ փոխանակման համար, որը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում