Գյումրի-Մոսկվա, Փարիզ-Երևան-Փարիզ. ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկա օրերին

Գյումրի-Մոսկվա, Փարիզ-Երևան-Փարիզ. ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկա օրերին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցանկը։ Կոմիտեի ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչեւ ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30):

Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երեւան-Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 3-ին, 8-ին եւ 10-ին կիրականացվի Սոչի-Երեւան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):

Ս. թ. սեպտեմբերի 3-ին եւ 10-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում