Արմավիրի մարզի Ամասիա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

Արմավիրի մարզի Ամասիա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին` ժամը 14:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 150 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում