Անիպեմզայում 70 մետրանոց ժայռից ընկած քաղաքացին մահացել է
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 31-ին, ժամը 11։42-ին տեղեկություն է ստացել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ