ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը. ԱՀ նախագահ
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,-գրել է նա:
Կարծիքներ