Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության Է ենթարկել Թրամփին

Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության Է ենթարկել Թրամփին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ Է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում:

«47 տարվա ընթացքում Ջոն ոչ մի բան չի արել, ինչի մասին նա այժմ խոսում Է. «Նա երբեք չի փոխվի, դրանք միայն խոսքեր են»,-Twitter-ում գրել Է Դոնալդ Թրամփը՝ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բայդենի ելույթի ժամանակ:

Իր ելույթում Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության Է ենթարկել Թրամփին եւ հայտարարել, որ ինքն ունի երկրի զարգացման իր պլանը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ:

Բայդենը ԱՄՆ-ի Դելավերի նահանգի սենատորն Է եղել 1973-ից մինչեւ 2009 թվականները, իսկ 2009-2017 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում