Վրաստանի գիշերային ակումբների և սրճարանների աշխատողները Covid-19-ի թեստ կհանձնեն

Վրաստանի գիշերային ակումբների և սրճարանների աշխատողները Covid-19-ի թեստ կհանձնեն

Վրաստանում Աջարիա շրջանի սրճարաններից մեկի աշխատողներից երեքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, 44 աշխատակից էլ մեկուսացվել է։ Դրանից հետո որոշում է կայացվել սրճարաններում և գիշերային ակումբներում աշխատողներին թեստավորել՝ կորոնավիրուս ախտորոշելու համար։ Այս մասին հայտնում է «Կավկազսկիյ ուզելը»։

Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, որը երկրում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կապում է սահմանների բացման և քաղաքացիների ակտիվ տեղաշարժի հետ։

Օգոստոսի 19-ին երկրի միջկառավարական համակարգման խորհրդի նախագահ Ալեքսանդր Խոջենաշվիլին հայտարարել է, որ հյուրանոցների, բարերի, ակումբների և սրճարանների սպասարկող անձնակազմերն ինտենսիվ կերպով կթեստավորվեն։ Նման որոշումը պայմանավորված է տուրիստների թվի աճով, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սպասարկման ոլորտի աշխատողների վարակվելու շանսերը։

Օգոստոսի 21-ի դրությամբ Վրաստանում վարակվել է 1370 մարդ, որոնցից 17-ը մահացել է, 1108-ը՝ առողջացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում