Ինչպես PR անել պատերազմի վրա

Ինչպես PR անել պատերազմի վրա

Երեկ երեկոյան մի տեսահոլովակ տարածվեց, ուր «Արցախի ձայներ» խմբի երգի հիման վրա պատրաստվել էր տեսահոլովակ, որն ավելի շուտ կարելի էր անվանել նախընտրական հոլովակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար: Հոլովակն ակնհայտ քաղաքական նպատակ էր հետապնդում, սկսելով նախագահ Արայիկ Հարությունյանի երդումից` հոլովակում հակաօդային տագնապ է սկսվում և պատերազմ, հետո հայտնվում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը, Սերյան Օհանյանն ու էլի անցյալից «հին ու բարի» դեմքեր, որոնք, խառնված Ադեկվատների` համացանցում հայտնի տարբեր իշխանություններին վիրավորող, քննադատող կերպարների հետ, կազմում են հոլովակի բովանդակությունը: Ինչպես մեզ հայտնեց մեր աղբյուրը` հոլովակն այս օրերին պատրաստելը և հրապարակելը կազմակերպել է Ռ.Քոչարյանի թիմը, և այն պատրաստվել է TV5 հեռուստաալիքի կողմից: Երեկ ուշ երեկոյան երգի հեղինակները, երաժշտական ձևավորողը, տեսնելով աղմուկը, դիմել են «Արցախի ձայներ»-ի ղեկավար Լիրա Քոչարյանին` խնդրելով հեռացնել հոլովակը, քանզի իրենք չեն ստեղծել այդ ստեղծագործությունը, որպեսզի այն դառնա Քոչարյանի և Սերժի գովազդ, այն էլ այս ծանր օրերին: Հոլովակը հեռացվեց, և գիշերը մեծ վեճերից հետո այն կրկին տեղադրվել է` առանց խոսքի հեղինակի, երաժշտական ձևավորման և այլ տեղեկությունների, որպեսզի զերծ պահեն նրանց քննադատությունից և վիրավորանքից: Ցավալի է, երբ հայ ազգը միասնաբար պայքար է մղում թշնամու դեմ, զոհվում են 18 տարեկան տղաներ, որոշ քաղաքական կենտրոններ չեն խորշում այս իրավիճակը օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում