Արարատի մարզում 56-ամյա տղամարդը ավտոմեքնայով գլխիվայր շրջվել է եւ հայտնվել դաշտում․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Արարատի մարզում 56-ամյա տղամարդը ավտոմեքնայով գլխիվայր շրջվել է եւ հայտնվել դաշտում․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Արարատի մարզում այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ՝ Ժամը 13:50-ի սահմանում Վեդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Արթուր Ա.-ն, իր վարած ՎԱԶ-21014 մակնիշի ՌԴ համարանիշներով ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին, Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Վթարի հետևանքով Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում