Երևան-Երասխ ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար
Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արարատ գյուղում նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում իրար են բախվել «ԿամԱԶ 5410» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 54-ամյա վարորդ Համլետ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ