Պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 50 երիտասարդներ նոր մասնագիտություն կստանան

Պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 50 երիտասարդներ նոր մասնագիտություն կստանան

Տարբեր բնակավայրերում ապրող, պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 50 երիտասարդներ այս օրերին Աղվերանում մասնակցում են 6-օրյա ճամբարի, ուսումնասիրում են ծրագրավորում՝ հանգիստ աշխատանք գտնելու և կյանքի բնականոն հունի մեջ մտնելու հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից:

Պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում