Պարեկները, կոտրելով մեքենայի ապակին, անգիտակից տղամարդուն հանել են սրահից. նա հոսպիտալացվել է
Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մարտի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։ Ոստիկանները նկատելով, որ մեքենայի դռները կողպված են, և տղամարդն անգիտակից վիճակում է, կոտրել են ապակին և բժիշկների հետ անգիտակից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, «Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից։
Տղամարդուն բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարեկները շարունակել են իրենց ծառայությունը։
Կարծիքներ