Ինչու՞ էին հարավային ուղղությամբ ԳՇ-ի նախագծած բոլոր օպերացիաները տապալվում և հանգեցնում միմիայն մեծագույն կորուստների. Դանիել Իոաննիսյան

Ինչու՞ էին հարավային ուղղությամբ ԳՇ-ի նախագծած բոլոր օպերացիաները տապալվում և հանգեցնում միմիայն մեծագույն կորուստների. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այժմ, երբ ԳՇ պետի պաշտոնանկությունը կայացած է, մի քանի հարց.

1. Ինչու՞ նախքան պատերազմը ԳՇ-ն որակյալ զրահաբաճկոնների գնման հայտ չի տվել ՊՆ-ին, ինչի արդյունքում շատ զինվորներ ու կամավորներ մահացան։

2. Ինչու՞ ԳՇ-ն չկարողացավ պատերազմի ժամանակ կազմակերպված կառավարել Զինված ուժերը, մոբ.ռեսուրսները և դիրքերի թիկունքի ապահովումը։

3. Ինչու՞ ԳՇ-ն պատերազմից առաջ չգնահատեց Բայրաքթարների ռիսկը և զորքին չտվեց կանխարգելիչ հրահանգավորումներ։

4. Ինչու՞ էին հարավային ուղղությամբ ԳՇ-ի նախագծած բոլոր օպերացիաները տապալվում և հանգեցնում միմիայն մեծագույն կորուստների։

5. Ինչու՞ ԳՇ ղեկավար կազմը այդքան ծանր տարավ մսաղաց դարձած հարավային ուղղության պատասխանատու Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում