Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան. Նոր որոշում

Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան. Նոր որոշում

Կառավարությունը նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համար։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ կառավարությունից հայտնում են.

Թիրախային խմբեր են`

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանցընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններինմասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

6) տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում