Մենք միշտ վերադառնում ենք, նկատի ունեցեք․ «Փյունիկը»՝ սերբական ակումբին
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը», որը ՉԼ 3-րդ որակավորման փուլում մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, թվիթերյան իր էջում ողջունել է մրցակցին, ինչին սերբերը պատասխանել են հեգնական կատակով․ «Հեյ, վերջապես հիշեցի՞ր գաղտնաբառդ», ինչին ի պատասխան՝ «Փյունիկի» էջը գրել է․ «Մենք միշտ վերադառնում ենք, նկատի ունեցեք»։
Երևանյան ակումբի էջը ևս մեկ գրառմամբ պատասխանել է սերբերի հումորային մեմին, որտեղ գրված է․ «Նա մահացե՞լ է։ Նա մեռած է թվում»։
«Մենք փյունիկ թռչունն ենք, նույնիսկ, եթե «մեռած» ենք եղել որոշ ժամանակ, կարող ենք վերածնվել։ Կտեսնվենք Բելգրադում»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ցրվենա Զվեզդան» հայատառ գրառմամբ ողջունել էր «Փյունիկին»։
Կարծիքներ