Ուկրաինայի պետականությունը շուտով հարցականի տակ կդրվի. Պուտին
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այդպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք հրաժարվեցին բանակցություններից: Մենք ամեն ինչի շուրջ պայմանավորվեցինք, մեկ օր անց բոլոր պայմանավորվածությունները նետեցին աղբարկղը»,- ասել է պետության ղեկավարը։
Խոսելով Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների մասին՝ նախագահը նշել է, որ Կիևն այս կերպ ցանկանում է ցույց տալ ուկրաինացի ժողովրդին, որ ի վիճակի են արձագանքել Մոսկվայի գործողություններին։
Կարծիքներ