Փոփոխություններն անհրաժեշտ են ակումբի շահերից ելնելով. «Ռոման»՝ Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին

Փոփոխություններն անհրաժեշտ են ակումբի շահերից ելնելով. «Ռոման»՝ Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին

«Ռոման» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և նրա մարզչական շտաբը հեռանում են ակումբից։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ժոզեին իր ժամանումից ի վեր կրքի և նվիրվածության համար: Մենք միշտ հիանալի հիշողություններ կունենանք նրա աշխատանքից, բայց կարծում ենք, որ անհապաղ փոփոխություններն անհրաժեշտ են ակումբի լավագույն շահերից ելնելով: Մենք Ժոզեին և նրա անձնակազմին ամենայն բարիք ենք մաղթում ապագայում»,- սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկինների խոսքերն է մեջբերել ակումբի կայքը։

Նրա ղեկավարությամբ «Ռոման» 2021-22 թթ. մրցաշրջանում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2022-23 թթ․ մրցաշրջանում էլ հասել էր Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել էր Սևիլիային։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 9-րդ տեղում է՝ 20 խաղում վաստակելով 29 միավոր։ Հունվարի 14-ին թիմը հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց Միլանին։

Մոուրինյոն աշխարհի ամենաշքանշանակիր մարզիչներից մեկն է: Նա հաղթել է Պորտուգալիայի (Պորտուի հետ), Անգլիայի (Չելսի), Իտալիայի (Ինտեր), Իսպանիայի (Ռեալի) առաջնություններում։ Որպես «Պորտուի» մարզիչ՝ նա հաղթել է Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Նա նաև գլխավորել է «Ինտերը» Չեմպիոնների լիգայում և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում