Մահացել է «Աստղիկ» ԲԿ ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը

Նոյեմբերի 29–ին կյանքից անժամանակ հեռացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ծննդօգնության և բժշկական գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը։
Տեղեկությունն իր էջում հայտնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ նշելով, որ 49–ամյա բժիշկը մահացել է սրտի կաթվածից։
«Մենք կորցրեցինք հրաշալի ընկեր ու կոլեգա, պրոֆեսիոնալ բժիշկ, որ դեռ շատ անելիքներ ուներ», – ասվում է կենտրոնի էջում տեղադրված գրառման մեջ:
Կարծիքներ