Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Գեղի գյուղերում, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր, Երևան-Ծաղկաձոր և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը․ կա 3 տուժած և 1 զոհ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում