Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործառույթներ կունենա

Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործառույթներ կունենա

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում նվերների հայտնվելու մասին։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ նվերները «հիանալի միջոց են սիրելիներին շնորհավորելու կարևոր իրադարձությունների կապակցությամբ»։

 

Նա ասել է, որ նվեր ստացած օգտատերը կարող է այն ամրացնել իր պրոֆիլում կամ վաճառել՝ ստանալու մեսենջերի ներքին արժույթը՝ «աստղեր» (Telegram Stars): 

 

Դուրովը նաև նշել է, որ ավելի ուշ թարմացումների շրջանակներում մինչև այս տարվա վերջ նվերները կարող են վերածվել NFT-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում