Հուսով եմ՝ ԱՄՆ նախագահը կկատարի իր պարտավորությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և Միացյալ Նահանգների նոր վարչակազմին կոչ արել ճանաչել այն: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը մասնավորապես ասել է.
«Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը կկատարի իր պարտավորությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն անցյալ տարի: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Ներկայացուցիչների պալատը: Այժմ ժամանակն է, որ դա անի նաև ԱՄՆ նախագահը, քանի որ ամերիկացի ժողովրդի ներկայացուցիչները Կոնգրեսում արել են դա: Եկեք պատմությունն անվանենք այնպես, ինչպես կա»:
Կարծիքներ