Մենք ենք Արցախը․ մեկնարկում է առցանց ֆլեշմոբ
Մենք ենք Արցախը։ Այս խորագրով առցանց ֆլեշմոբ է մեկնարկում, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:
«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը»:
Կարծիքներ