Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին»տեղեկացրին դատախազությունից:

Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում