Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ. Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 13-ին Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

 Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում